Մշակվում են ﬔծ քաղաքների և աﬔնահայտնի զբոսաշրջային վայրերի զբոսաշրջության հայեցակարգերը․ Զեյթունցյան

Մեր առջև լուրջ խնդիր ենք դրել, որպեսզի բարելավենք զբոսաշրջային վիճակագրությունը․ «Արﬔնպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ տնտեսական ներդրուﬓերի և զարգացման նախարարության Զբոսաշրջության պետական
կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջային ապրանքի մասին շատ են խոսում, ﬕնչդեռ բազմաթիվ հուշարձաններ այսօր ընդաﬔնը հուշարձաններ են։ Կոﬕտեի նպատակներից է՝ ստեղծել ինտեգրացված զբոսաշրջային ապրանք։

«Մենք ունենք 25 000 հուշարձան և 960-ից ավելի համայնք։ Այժմ մշակում ենք ﬔծ քաղաքների (Գյումրի, Վանաձոր և այլն), ինչպես նաև աﬔնահայտնի զբոսաշրջային վայրերի (Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Արենի) զբոսաշրջության հայեցակարգերը»,- ասել է Զեյթունցյանը։

Մշակվել և կառավարությանն է ներկայացվել «Հայաստանը՝ առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը, և հիմա կարող են արդեն մշակել նաև երթուղիներ։ Զեյթունցյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև մասնավորի հետ աշխատելը։

Մշակվում է նաև «Ռուսական հետք» ծրագիրը։

«Շատ շուտով ﬔնք այդ ծրագիրը կներկայացնենք ռուսական շուկային։ Ծրագրում ընդգրկելու ենք ամբողջ Հայաստանի ճարտարապետական այն հուշարձանները, այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ, որոնք կապված են ռուսների հետ, այն եկեղեցիները, պահպանվող այն նյութերը, ինչպիսիք են Գյումրու Սև բերդի արխիվային ձեռագրերի հետաքրքիր հավաքածուն»,- ասել է Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել