Գործելու է Ստեփանակերտ-Երևան նոր երթուղի

Հոկտեմբերի 24-ից գործելու է Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին, այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանն ասել է, որ նոր երթուղին սկզբնական շրջանում լինելու է երկու օրը մեկ:

Պողոսյանի խոսքով` երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ:

Նա ավելացրել է, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:

Մեկնաբանել