Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»` Արցախ այցելության համար:
Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենը ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ այցելել է Հայաստան և Արցախ` «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: