CNN-ի Էնթոնի Բուրդենը` Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»` Արցախ այցելության համար:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենը ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ այցելել է Հայաստան և Արցախ` «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: