Հայաստանին մատակարարվող ռուսական գազը չի թանկանա 2018թ․

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի արտոնյալ սակագինը կպահպանվի նաև 2018թ․։

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի հարցը։ Որոշվել է, որ Հայաստանի համար արտոնյալ սակագինը՝ սահմանին 150 դոլար 1000 խմ-ի դիմաց, կպահպանվի նաև 2018թ․։

«Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է, որ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդևը: