Հոկտեմբերի 24-ին հակառակորդը կիրառել է նաև ականանետեր

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառել է նաև ականանետեր:

Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

Մեկնաբանել