Հետաքննող լրագրողները՝ Պուտինին առնչվող 24 մլրդ դոլարի մասին

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնը» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) հոդված է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առնչվող մեծ՝ 24 միլիարդ դոլարի հասնող գումարների մասին։ Այդ գումարը, ըստ OCCRP-ի, կառավարվում է Ռուսաստանի նախագահի «մոտ շրջապատի» կողմից։

OCCRP-ն Պուտինի հետ կապում է մոտ 24 մլրդ դոլար: Ըստ լրագրողների տվյալների՝ փողը վերահսկվում է Ռուսաստանի ղեկավարի «մոտ շրջապատի» կողմից: Հետաքննությունը հրապարակված է կազմակերպության կայքում նշվում է, որ դա «ընտանիքի անդամների, հին ընկերների և ընտանիքի անդամ դարձած ընկերների» գումարն է: «Մոտ շրջապատի» անդամներից շատերը (Յուրի Կովալչուկ, Գենադի Տիմչենկո, Ռոթենբերգ եղբայրներ) կապված են նավթի և գազի ակտիվների կամ պետական ընկերությունների հետ:

Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում

Քրեական գործ` Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով

Բացի այդ, OCCRP-ն առանձին գրում է նաև այն մարդկանց մասին, որոնց համարում է Պուտինի «դրամապանակները»` Միխայիլ Շելոմով, Սերգեյ Ռոլդուգին և Պյոտր Կոլբին: Ռոլդուգինը հիշատակվում էր «Պանամական արխիվում», իսկ Կոլբինի մասին սկսեցին գրել մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի տատիկին էլիտար անշարժ գույքի վաճառքից հետո:

OCCRP-ն առանձին տեքստ է գրել Պուտինի զարմիկի` Միխայիլ Շելոմովի մասին: Հետաքննության հեղինակները եզրակացնում են, որ վերջինս չգիտի՝ ինչ ակտիվներ ունի իր ընկերությունը՝ «Ակցեպտ» ՍՊԸ-ն։ Օրինակ, Շելոմովին հարցրել են Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի մասին: Ընկերության կեսը պատկանում է «Ակցեպտին», որը կառուցում է Իգորայի կողքին տեղակայված մրցարշավային ավտոճանապարհը։

OCCRP-ի տվյալների համաձայն` «Ակցեպտ» ընկերությունը սկսել է գործել 2004 թ. պանամական օֆշորային «Սանտալ» առևտրային կորպորացիայից 18 մլն դոլար՝ առանց որևէ գրավի, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ ստանալուց հետո։ Նույն թվականին ընկերությունը դարձել է «Ռոսիա» բանկի բաժնետեր: Այնուհետև «Ակցեպտը» ստացել է «Սոգազ» ապահովագրական ընկերության բաժնեմաս (2013 թ. այդ բաժնեմասը գնահատվել է 200 մլն դոլար):

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել