Ադրբեջանական լվացքատան հետ կապված պատգամավորները հեռացվել են ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակությունից

Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակությունից հեռացրել են խորհրդարանականներ Կարին Շտրենցին և Աքսել Ֆիշերին, հաղորդում է Der Spiegel պարբերականը։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանական լվացքատան սկանդալում ներքաշված լինելու մեջ։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle պարբերականը, Կարին Շտրենցը կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է: Գերմանական Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ Շտրենցն իր քաղաքական կարիերայում ցուցաբերել է ադրբեջանամետ դիրքորոշում։ Նա աշխատել է Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող լոբբիստական ընկերության համար, 2015թ․ Եվրոպայի խորհրդում նա քվեարկել է բանաձևի դեմ, որը կոչ էր անում ազատ արձակել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին՝ դառնալով գերմանացի միակ պատգամավորը, որը դեմ է քվեարկել։

Մատնանշավում է նաև, որ Շտրենցի անձնական կայքում լուսանկարներից մեկում նա կագնած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ավելին՝ Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում։

Մեկնաբանել