Արմավիրի մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել սաներին ու աշխատակիցներին

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ըստ տեղեկության՝ մի տղամարդ ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։