Արմավիր. Մանկապարտեզում պատանդառության դրամա

Արմավիր քաղաքի Մանուշակ մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին լարված իրավիճակ էր։ Դանակով զինված անձը մուտք էր գործել մանկապարտեզ և պատանդ վերցրել 3-ամյա տղայի, մանկապարտեզի աշխատակիցների։ Շուրջ 5 ժամ մանկապարտեզում մնալուց հետո, ոստիկաններին հաջողվեց վնասազերծել զինված անձին։