Առաջիկա օրերին Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ ենք սպասում․ Սերժ Սարգսյան

Մոսկվան առաջիկա օրերին գործող համաձայնագրի շրջանակում Երևանին կմատակարարի զենքի նոր խմբաքանակ․ այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս օրերին մենք սպասում ենք նոր մատակարման և մինչև տարեվերջ կփակենք նախորդ համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը։ Երևանում արդեն ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի ռուսաստանյան և հայաստանյան բոլոր ատյանները, ապա՝ վավերացման գործընթացը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

***

ՀՀ նախագահը հարցազրույցում, մասնավորապես, հիշատակել է Ռուսաստանի և Հայաստանի միջև 2015թ․ 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրը։

Այս տարվա հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար:

Նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը։

Վերջին անգամ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Ռուսաստանում էր հոկտեմբերի 11-ին։

Մեկնաբանել