Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ղարաբաղյան հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում է նախապատրաստվում․ երեկ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ առանց որևէ մանրամասներ ներկայացնելու։

Թուրքական մամուլը, մասնավորապես, Sabah թերթը վերջերս գրել է, որ Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինին ղարաբաղյան հարցը քննարկելու համար։

«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Ես մյուս շաբաթ կամ մեկ շաբաթից հանդիպելու եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նրա վերաբերմունքը շատ կարևոր է։ Եթե նա իսկապես կենտրոնանա այդ հարցի վրա, այն հեշտությամբ կարելի է լուծել»,- ասել է Էրդողանը։

Մեկնաբանել