Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, իսկ նոյեմբերի 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: