Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Հանդիպման ընթացքում վերջիններս անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի:

«Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրել է իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել