Խոշոր հափշտակություն մայր բուհում՝ ռեկտորի լռությամբ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) երկու ավագ հաշվապահ` Կարինե Սարգսյանն ու Ռիմա Վարդանյանը, մեղադրվում են 99 մլն դրամ հափշտակելու համար։ Հաշվապահները մեղքը չեն ընդունում և գտնում են, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս ամենի հետ առնչություն ունի։ Ռեկտորը դեպքի մասին իմացել է, սակայն մի քանի ամիս լռել է։ Այսօր հերթական դատական նիստն էր այս գործով, հարցաքննվեց ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը։