Ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Հանդիպման մասնակիցների խնդրանքով` ՊՆ նախարարը անդրադարձել է ուսանողների ցույցերին, հաղորդում է ՊՆ կայքը:

«Ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ»,- ասել է նա:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:

«Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերինբուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ,կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՛բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմ, ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետով, այնուհետև վերադառնալ իրենց քազաքացիական կյանքին»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին:

Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Մեկնաբանել