Երևանում բացվել է Սամվել Կարապետյանի «Ռիո» առևտրի կենտրոնը

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը, այս մասին հաղորդում է նախագահականի կայքը:

«Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար և պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ:

«Տաշիր» ընկերությունների խումբն այսօր հայտարարել է Հայաստանում 1 միլիարդ դոլար ներդրումային ծրագրի մասին։

Մեկնաբանել