Սաֆարյանը քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով. ՔԿՎ

Գևորգ Սաֆարյանը քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով, այս մասին հաղորդագրություն է տարածել քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

«Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:

Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանի փաստաբանը ՍիվիլՆեթին ասել էր, որ իր պաշտպանյալին խցակիցները ծեծի են ենթարկել:

Մեկնաբանել