Վանաձոր․ Արցախ պուրակը կառուցապատում են՝ ի հեճուկս պատմության ու մշակույթի նախարարության

Վանաձորի կենտրոնական Արցախ պուրակում կառուցապատում է իրականացվում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ հուշարձանապատկան տարածքում շինարարություն սկսելու հարցը հանրային քննարկման չի դրվել։ Նա մեղադրում է քաղաքապետարանին։ Շինարարություն իրականացնողները վստահեցնում են, որ բոլոր փաստաթղթերն ունեն։ Այս շինարարությունը փոխկապակցվում է Վանաձորում հայտնի հեղինակություններից մեկի՝ ոստիկանության նախկին աշխատակից Արթուր Շահբազյանի հետ։

Մեկնաբանել