Ռումինիայում դեսպան է նշանակվել Սերգեյ Մինասյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ):

Մամուլի հարապարակումների համաձայն`Սերգեյ Մինասյանը պետք է նշանակվեր Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն վրացական կողմը համաձայնություն չէր տվել: Վրաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանը:

Մեկնաբանել