ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված են բոլոր երկրները, որոնք կարող են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում, հետևաբար խմբի ձևաչափը ընդլայնելու անհրաժեշտություն չկա․ այս մասին այսօր Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը խոստովանել է, որ «չի լսել խմբի ձևաչափը ընդլայնելու մասին խոսակցություններ»։
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ Լավրովն ասել է, որ բազմաթիվ ուղղություններ արդեն ուրվագծված են։
«Հակամարտությունը որևէ մեկին ձեռնտու չէ, պետք է լուծում փնտրել, առավել ևս, որ բազմաթիվ ուղղություններ, որոնք պետք է արդյունքի հանգեցնեն, արդեն ուրվագծված են»,- ասել է Լավրովը։
Կարդացեք նաև՝ Ի՞նչ ակնկալել Ղարաբաղյան բանակցությունների նոր փուլից։
Ինչ առաջարկներ են դրված Ղարաբաղյան բանակցությունների սեղանին․ «Կոմերսանտի» անդրադարձը