ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում և հանդիպել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ:
«Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: