Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը․ «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ ԼՂ հակամարտության գոտում կողմերը համաձայն են խաղաղապահների տեղակայմանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու [նոյեմբերի 21-ին՝ նաև Երևան] այցի ընթացքում ռուսական պատվիրակության դիվանագիտական աղբյուրը «Կոմերսանտին» ասել է, որ Բաքվում և Երևանում հիմնականում համաձայն են Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջաններից հինգը Ադրբեջանին վերադարձնելուն և այնտեղ խաղաղապահների տեղակայմանը։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունները, սակայն, հենվում են, թե երբ և ինչպես կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կնախատեսվի արդյոք որևէ ժամանակավոր կարգավիճակ և ինչպիսին կլինի Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարների հետ, ելույթ ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում։

Նոյեմբերի 21-ին Լավրովը Երևանում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարարի և նախագահի հետ։

Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցի վերաբերյալ կարդացեք նաև․

Ինչ առաջարկներ են դրված Ղարաբաղյան բանակցությունների սեղանին․ «Կոմերսանտի» անդրադարձը

Ի՞նչ ակնկալել Ղարաբաղյան բանակցությունների նոր փուլից

Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը չի ազդում Ղարաբաղյան գործընթացի վրա․ Լավրով

Ղարաբաղյան կարգավորման բազմաթիվ ուղղություններ արդեն ուրվագծված են․ Լավրով

Մեկնաբանել