Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի 16.5 տոկոս աճ է գրանցվել

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16.5 տոկոսով աճ է գրանցել և կազմել է 174.3մլրդ դրամ, այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

Այս մասին «Արցախպրես»-ին են տեղեկացրել ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102.4 տոկոս՝ 2016թ.-ի 100.5 տոկոսի փոխարեն:

Նշված ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1190.9 հազ. դրամ (2467.7 ԱՄՆ դոլար կամ 2216.2 Եվրո):

ՀՆԱ-ի աճին հիմնականում նպաստել են տնտեսության հետևյալ ուղղությունները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը:

Մանրամասները` «Արցախպրես»-ում:

Մեկնաբանել