«Ճանապարհ դեպի տուն»՝ Տորոնտոյից

Տորոնտոյում նոյեմբերի 15-19-ին անցկացվեց ամենամյա «Նուռ» կինոփառատոնը։ Ռեժիսոր Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» ( Way Back Home) ֆիլմը կարճամետրաժ վավերագրական ժանրում արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակին։ Ֆիլմը պատմում է սփյուռքի նշանավոր գործիչներ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Վահե Բերբերյանի և Էրիկ Նազարյանի Հայաստան այցի մասին՝ 2017-ի մարտի 25-ից ապրիլի 2-ը՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Մեկնաբանել