Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդունվել է ԵՄ անդամ 28 պետությունների և Արևելյան գործընկերության վեց երկրների համատեղ հռչակագիրը։
Հռչակագրում անդրադարձ չկա ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ուկրաինայի հակամարտությանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ էին ծագել ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումների շուրջ։ Ի վերջո, որոշվել է ԼՂ-ին ընդհանրապես չանդրադառնալ։
Բրյուսելում այսօր նախատեսված է Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։