Նոյեմբերի 27-ին Երևանում հակահետևակային բեկորային ական է հայտնաբերվել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:24-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերված առարկան МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական է, որը գտնվել է 10 կգ տրոտիլով լցված երկաթե տարրայի մեջ:

Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք:

Մեկնաբանել