Նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվում է «Խավարում» ցուցահանդեսը՝ նվիրված խորհրդային բռնապետության զոհերին: Ցուցադրությունը առաջին անգամ բացվել էր 2017թ. օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, սակայն 22 օր անց փակվել էր։
Ինչպես նշում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «կասկած չկա, որ ցուցադրության փակման հանձնարարականը իջեցվել էր ոչ թե այն պատճառով, որ խորհրդային շրջանի բռնություննները և կամայականությունները լուսաբանող ցուցադրություն ընդհանրապես չի կարելի, այլ այն պատճառով, որ այս ցուցադրությունն անուններ էր հրապարակել»։
Հոկտեմբերի սկզբին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել էր ցուցադրության փակման մասին։