Պուտինը զբաղեցրած պաշտոնից ազատել է Ադրբեջանում ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրած պաշտոնից ազատել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին։ Համապատասխան հրամանը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Դորոխինը Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան էր նշանակվել 2009թ․։

Նոր դեսպան կարող է նշանակվել ներկայում ԱՊՀ երկրներից մեկում ՌԴ դիվանագետներից․ այս մասին APA ադրբեջանական գործակալությանն ասել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

Դորոխինի պաշտոնանկության պատճառները չեն հաղորդվում։

Մեկնաբանել