Զեդեա. բերքով հարուստ, բայց առանց ճանապարհ

Վայոց ձորի Զեդեա գյուղը Վայք քաղաքից շուրջ 10 կմ է հեռու։ Գյուղ հասնելու համար 15 րոպե տևող ճանապարհը այստեղ անցնում են 40 րոպեում։ Շուրջ 150 բնակիչ ունեցող գյուղում կան խնդիրներ, որոնք շուրջ երկու տասնյակ տարի լուծում չեն ստանում և հանգեցնում արտագաղթի։