Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրվել է «Գրեմի»-ի

Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմի» երաժշտական մրցանակին։

Ինչպես հաղորդում է մրցանակի կայքը, «Ռեքվիեմ»-ը առաջադրվել է «Լավագույն երգչախմբային կատարում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում։

«Գրեմի»-ի 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում։ Մրցանակին առաջադրվում են վերջին տարվա լավագույն ձայնագրությունները, ստեղծագործություններն ու կատարողները։

Մեկնաբանել