Այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Այս մասին tert.am-ին ասել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ հակամարտության լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։