Հռոմի պապը՝ Ծիծեռնակաբերդում աղոթելիս․ Վատիկանը նամականիշ է թողարկել

Նոյեմբերի 23-ին Վատիկան քաղաք-պետությունը թողարկել է նամականիշերի շարք` նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականին տեղի ունեցած այցերին:

Նամականիշերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը

2016թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցելությանը նվիրված նամականիշի վրա պատկերված է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս:

Նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, որը պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

Մեկնաբանել