Վանաձոր․ տնակային և գերծանրաբեռնված մանկապարտեզներ

Վանաձորում կա 20 մանկապարտեզ։ Նրանցից մեկը՝ 8-րդ մանկապարտեզը, տնակային պայմաններում է գործում։ Երեխաների խմբերն այնքան խիտ են, որ մահճակալները չեն հերիքում, երբեմն մեկ անկողնում միաժամանակ քնում է երկու երեխա։