Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում մասնակցել «թատերական ներկայացմանը»

Դեկտեմբերի 1-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր զինված հարձակումներ նախապատրաստելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանը։ Ամբաստանյալը, սակայն, հրաժարվեց հարցերին պատասխանելուց։ Ըստ նրա՝ դատավարությունն ի սկզբանե վերածվել է թատերական ներկայացման։

Մեկնաբանել