Շարունակվող ապրիլ. Մհեր Երզնկյան

Երկուսուկես ամսվա ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանին 2016-ի ապրիլի 6-ին գտել են սպանված Ճամբարակի զորամասում։ Ինքնավնասման, ներքին սպանության, հանցագործության վարկածները չեն հաստատվել։ Ծնողները պատմում են՝ Մհերն ընկել է դիվերսիա կատարած հակառակորդի գնդակից՝ մարտ մղելով, և հունվարի 28-ին Մհերը պարգևատրվելու է ՊՆ-ի կողմից։