29 տարի՝ կիսափլված հանրակացարանում

Գյումրիի Գործարանային 2 հասցեում գտնվող նախկին հանրակացարանների երկու մասնաշենքերը վթարային ու անմխիթար վիճակում են։ Շուրջ 30 տարի այստեղ են ապրում 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մի քանի ընտանիքներ։ Նրանք չունեն գազ և ջուր, պատերը կիսափլված են, իսկ բնակարան ստանալու հեռանկարը՝ մշուշոտ։ Հանրակացարանի ներկայիս բնակիչները պատմում են իրենց դժվարությունների մասին։

Մեկնաբանել