Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների առաջ՝ հրեական, քրիստոնեական և իսլամական։ Հիշյալ կրոնների իրավունքները մշտապես պետք է պաշտպանված լինեն Երուսաղեմում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մերժել է Միացյալ Նահանգների մոտեցումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, հաղորդում է կաթողիկոսության կայքը։
Լիբանանի նախագահը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Երուսաղեմի մասով՝ նույնպես մերժելով ԱՄՆ-ի դիրքորոշումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչելու է որպես Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։
Հայաստանը հայտարարել է, որ Երուսաղեմի հարցում չի պաշտպանում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։