Նալբանդյան-Լավրով հանդիպումն սկսվել է «աբխազական մանդարինով»

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը հանդիպումն սկսել է՝ կատակելով․ «Մանդարիններն աբխազական են»։

Մեկնաբանել