Կիևում ձերբակալել են Սաակաշվիլիին, հացադուլ է սկսել

Ուրբաթ երեկոյան Կիևում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլիին ձերբակալել են հատուկ ջոկատայինները։ Նա տեղափոխվել է քննչական մեկուսարան։

Սաակաշվիլին հայտարարել է հացադուլ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկիին։ Վերջինս ասել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, սակայն բարձր ճնշման պատճառով նրան բժիշկներ են այցելել։

Փաստաբանը նաև հայտարարել է, որ Սաակաշվիլիին ներկայացված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլիին հատուկ ջոկատայինները ուժով նստեցրել էին ոստիկանական ավտոմեքենան, սակայն համախոհներն ի վերջո թույլ չէին տվել ձերբակալել Սաակաշվիլիին․ ավտոմեքենայի մեջից հատուկ ջոկատայիններից բառացիորեն խլել էին Սաակաշվիլիին։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախկին համախոհ, իսկ ավելի ուշ քաղաքական հակառակորդ Սաակաշվիլին հանդես է գալես իշխանությունների քննադատությամբ, նրանց մեղադրում կոռուպցիայի մեջ և կոչ անում ձևավորել նոր իշխանություն։

Պորոշենկոն դեռ ամիսներ առաջ Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքականությունից, երբ նա Լեհաստանում էր։ Դրանով Ուկրաինայի նախագահտ փորձել էր կանխել նրա մուտքը երկիր, սակայն Սաակաշվիլին համախոհների աջակցությամբ քայլելով անցել էր լեհ-ուկրաինական սահմանը։

Մեկնաբանել