Բախումներ և զոհեր․ պաղեստինցիները արձագանքում են Թրամփի որոշմանը

Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում երրորդն օրն է՝ շարունակվում են բախումները պաղեստինցիների ու իսրայելցիների միջև։ Բռնության նոր ալիքի պատճառ է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հարված են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։ Ուրբաթ երեկոյան պաղեստինյան տարածքից արձակվել էր երեք հրթիռ։

Գազայի հետ սահմանին բախումների արդյունքում սպանվել է երկու պաղեստինցի։ Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում վիրավորների թիվը հարյուրից ավելի է։