Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ես երկու ամիս է, ինչ Հայաստանում եմ որպես Ֆրանսիայի դեսպան: Ես կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: 2017թ.-ից մինչ օրս շուրջ 57 զինվոր է մահացել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի Հայաստանի համար»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:

Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան վճռականորեն լծված է իրականացնել այն աշխատանքը, որը ստանձնել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել