Կարեն Կարապետյանն այցելել է պաշտպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և ծանոթացել է զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

Ըստ հաղորդագրության` վարչապետը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:

Այնուհետև Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը:

Մեկնաբանել