Ինչպես կարող են զարգանալ Գյումրին ու ֆուտբոլը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը, որ վարկանիշային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Գյումրիից, ՍիվիլՆեթի հետ զրուցում է Շիրակի մարզի և Գյումրիի խնդիրների մասին։ Ինչո՞ւ է Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզը, զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի Գյումրին, ի՞նչ կտա մարզին Դուբայ-Գյումրի ուղիղ չվերթի բացումը, ի՞նչ ապագա ունի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը և հայկական ֆուտբոլը։ Սահակյանը կարծում է, որ Գյումրիին պետք է հարկային արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտում։

Մեկնաբանել