Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր միջազգային հանրությանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության մայրաքաղաք։
«Միջազգային իրավունքի ու հավասարության սկզբունքների մասին հայտարարող երկրներին կոչ եմ անում Երուսաղեմը ճանաչել որպես նվաճման տակ գտնվող Պաղեստին պետության մայրաքաղաք»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովին հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Պաղեստին պետությունը դեռ չճանաչած երկրները «պարտավոր են անել կարևոր այս քայլը՝ հավասարակշռությունը պահպանելու համար»։
Կրեմլը արձագանքել է Էրդողանի կոչին՝ նշելով, որ «այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»։
Այսօր Երուսաղեմի հարցով Ստամբուլում գումարվել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողով։