Կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը․ վարչապետ

ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը. այս մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, «իհարկե, անհանգստացնում են»:

«Դուք հաստատ տեսնելու եք՝ ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, կառավարության գործունեության հաշվետվությունն ունի ձև, ինչպես ամբողջ աշխարհի կառավարությունները:

«Բոլորը նույն կերպ են ներկայացնում, թե որքան է ՀՆԱ-ն, արտահանումը, ներմուծումը, առևտուրն աճել և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,- ասել է նա, միաժամանակ հավելելով, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները:

«Լուծո՞ւմ է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները՝ ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ արձանագրենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա` բոլոր խնդիրները լուծվեն»,- ասել է Կարապետյանը։

Լուսանկարը՝ 2017թ․ նոյեմբերի

Մեկնաբանել