Ձեր տան տակը չի լինի կարաոկե և գիշերային ակումբ

Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում ընդունեց, որով կարաոկեները, գիշերային ակումբները, շոգեբաղնիքներն ու դիսկոտեկները դուրս կբերվեն բազմաբնակարան շենքերից։ Բացի այդ, խստացվելու են նաև լռությունը խախտելու համար նախատեսված տուգանքները։ Սիվիլնեթը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի, կարաոկե ակումբներից մեկի տնօրենի և քաղաքացիների հետ։

Մեկնաբանել