Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրում խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- գրել է Փաշինյանը։
2018թ․ ապրիլին, երբ լրանոա Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, նոր Սահմանադրությամբ նախագահին ընտրելու է խորհրդարանը։