Դեկտեմբերի 19-ից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Հակոբյանը հացադուլ են իրականացնում։ Նրանց սատարող ուսանողներն ասում են՝ Ազգային ժողովի, կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների հետ մեկ ամիս տևած քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունը ցանկանում է «քնեցնել» պայքարը։ Սիվիլնեթը եղավ ԵՊՀ-ում, որտեղ ընթանում է երիտասարդների հացադուլը։ Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց հետ զրուցել, փոխարենը Սիվիլնեթի հարցերին են պատասխանել նախաձեռնության անդամներ Լևոն Չուկակլյանը, Արմինե Վարդանյանն ու Նատալի Յայլոյանը։ Նրանք պնդում են, որ շարժման գործունեությունը որևէ մեկը չի ֆինանսավորում։
«Պարտվում է նա, ով չի պայքարում». տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներ
Post navigation
Posted in: