Մարզերում ձյուն է տեղում

Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան – Զանգեր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել